երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Զախարյանն ասել է՝ ինչու է ընտրել Ռեալ Սոսյեդադը

Զախարյանն ասել է՝ ինչու է ընտրել Ռեալ Սոսյեդադը

Մոսկվայի «Դինամոյի» նախկին կիսապաշտպան Արսեն Զախարյանը բացատրել է, թե ինչու է իր նոր ակումբ ընտրել իսպանական «Ռեալ Սոսյեդադը»։

«Նրանք ցանկանում էին ինձ, և ես Լա Լիգա էի ուզում տեղափոխվել ուրախությամբ: Անմիջապես համաձայնեցի։ Առանձնահատուկ սպասելիքներ չկային, բայց ինձ դուր է գալիս ամեն ինչ՝ զով բազա, լավ ենթակառուցվածք, մարզիչ։ Նա խոսում է միայն իսպաներեն, երկրորդ մարզիչն ինձ համար անգլերեն է թարգմանում։ Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կկատարելագործեմ իմ իսպաներենը, անձամբ կշփվենք։ Կսովորե՞մ բասկերեն: Ինչո՞ւ ոչ»,- ասել է Զախարյանը «Okko Sport» յութուբյան ալիքի տեսանյութում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Սոսյեդադը» 12 միլիոն եվրո գումարած բոնուսներ է վճարել «Դինամոյի» կիսապաշտպանի համար, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: