երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Պետրոս Կուրղինյանը և Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սեյրան Կիրակոսյանը՝ արծաթե, Պետրոս Կուրղինյանը և Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում կայացան մրցումային երկրորդ օրվա մրցամարտերը։

Հայաստանի ներկայացուցիչներ Պետրոս Կուրղինյանը (110 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ) դարձան մրցաշարի բրոնզե մեդալակիր։

Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։

Այսօր 60կգ Ալեքս Մարգարյանը 14։9 հաշվով հաղթանակ տարավ ուկրաինացի Վադիմ Մատրոսի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ։

70կգ Արթուր Ամոյանը 3-3 հաշվով պարտվեց ռուս Կիրիլ Վալևսկիին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Մարատ Աճեմյանը հաղթել էր ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկել եզրափակիչ։

  • Կիսվել: