հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Սուրեն Աղաջանյանն՝ արծաթե, Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Սուրեն Աղաջանյանն՝ արծաթե, Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները ևս երկու մեդալ են նվաճել Իսպանիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում:

60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսի համար գոտեմարտել է Վրաստանը ներկայացնող Անրի Խոզրևանիձեի հետ և 1-6 հաշվով ցավալի պարտություն է կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-0 հաշվով առավելության էր հասել Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Աղաջանյանը 8-3 հաշվով հաղթել էր ուկրաինացի Դանիլ Բիտկային, իսկ կիսաեզրափակչում 8-1 հաշվով ուժեղ էր գտնվել Լեհաստանի ներկայացուցչից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (67 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ 5-4 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Մագոմեդ Գատագայևի նկատմամբ:

Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5-0 հաշվով առավելության էր հասել Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8-ում 8-0 հաշվով հաղթել էր չեխ ըմբիշին, քառորդ եզրափակչում 7-1 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 2-3 հաշվով զիջել էր թուրք ըմբիշին:

Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, երկուական արծաթե և բորնզե մեդալներով ավարտեց ելույթները Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր մարզիչներ Մովսես Կարապետյանի, Արմեն Առաքելյանի, Տիգրան Սահակյանի և Ժորա Վարդանյանի ղեկավարությամբ:

  • Կիսվել: