երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Մուշեղ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ․ Մուշեղ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր

Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) եզրափակիչում 1:11 հաշվով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռախիմ Մագամադովին և դարձավ արծաթե մեդալակիր:

Մուշեղ Մկրտչյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:4 հաշվով հաղթել էր հունգարացի Պետեր Ժիվնովսկուն, 1/4 եզրափակիչում կամային հաղթանակ էր տարել Տիմուր Գուլմագոմեդովի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 17:6 հաշվով պարտության էր մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Չոռնոուժին:

Այսօր եզրափակիչ գոտեմարտ կանցկացնի նաև Կնյազ Իբոյանը (92 կգ), որը ոսկե մեդալի համար կմրցի թուրք Մուհամեդ Գիմրիի հետ:

Հայաստանի հավաքականն այս առաջնությունում արդեն նվաճել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Արծաթե մեդալակիրներ են դարձել նաև Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյան (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյան (65 կգ):

 

  • Կիսվել: