ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ըմբշամարտի ԵԱ. Ջաբուրյանը կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ. Ջաբուրյանը կիսաեզրափակչում է (տեսանյութ)

Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը Հռոմում ընթացող ԵԱ-ում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում գոտեմարտել է Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Բուրույանի հետ ու 5:0 հաշվով հաղթանակ է տարել, տեղեկացնում է ArmSport.am-ը: 

Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6:4 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ժիմչուկ Ռինչինաույի նկատմամբ:

  • Կիսվել: