երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ըմբշամարտի ԱԱ․ Վազգեն Թևանյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Ըմբշամարտի ԱԱ․ Վազգեն Թևանյանը պարտվեց կիսաեզրափակիչում

Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը պարտություն կրեց 9:10 հաշվով և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Քառորդ եզրափակչում 12:2 հաշվով հաղթել է օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից՝ 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել Տաջիկստանի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևից՝ 8-6։

 

  • Կիսվել: