ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Yerevan Open»-ի առաջատարները երկուսն են

«Yerevan Open»-ի առաջատարները երկուսն են

 Երևանում շարունակվում է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը:

Մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնել են  Սերգեյ Լոբանովը, Դավիթ Պարամյանը, իսկ  Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են տարել Մամիկոն Ղարիբյանը, Տիգրան Պետրոսյանը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկու շախմատիստներ են Սերգեյ Լոբանովը և          Մամիկոն Ղարիբյանը:
 

«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Օփենի ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: «Yerevan Open»-ը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին:

  • Կիսվել: