երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարեն Գրիգորյանը դարձել է Yerevan Open-ի հաղթող

Կարեն Գրիգորյանը դարձել է Yerevan Open-ի հաղթող

Ավարտվեց Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը՝ Yerevan Open-ը: Վերջին՝ 9-րդ տուրում միմյանց հետո մրցեցին առաջատարները 6,5 միավոր վաստակած Կարեն Գրիգորյանն ու հնդիկ գրոսմայստեր Պրանեշը: Կարենը հաղթեց այս մրցավեճում և 7,5 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էր 13 երկրի ավելի քան 290 շախմատիստ, որից 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր:

Մրցաշարի առաջին համարը միջազգային գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն է՝ 2643 վարկանիշով: Երկրորդ տեղում հնդիկ միջազգային գրոսմայստեր Աբհիմանյու Պուրանիկն է: Հայ շախմատիստների թվում են նաև լեգենդար Ռաֆայել Վահանյանը, Արցախից՝ Հովիկ Հայրապետյանը, Արթուր Դավթյանը, Հրայր Սիմոնյանը և ուրիշներ: Մրցանակային ֆոնդը 15 մլն դրամ է:

 

  • Կիսվել: