երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
Վրաստան-Հայաստան խաղին ընդառաջ հայ երկրպագուները Թբիլիսիում երթ կանցկացնեն

Վրաստան-Հայաստան խաղին ընդառաջ հայ երկրպագուները Թբիլիսիում երթ կանցկացնեն

FAF երկրպագուական շարժումը հայտարարություն է տարածել Ազգերի լիգայի խաղարկութան անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպմանը ընդառաջ։

«Թբիլիսի մեկնող հարգելի երկրպագուներ, Վրաստան – Հայաստան խաղին ընդառաջ երկրպագուների երթը կմեկնարկի Tsereteli մետրոյի կայարանի հարակից հրապարակից։

Հավաքվում ենք մարտի 23-ին, ժամը 15:00-ից, երթը կմեկնարկի 16:00-ին՝ քաղաքային իշխանության հետ նախապես համաձայնեցված երթուղով։

Ձեզ հետ ունեցեք եռագույն դրոշներ և հավաքականի ատրիբուտիկա։

Կազմակերպված աջակցենք մեր հավաքականին Թբիլիսիում։ Անսպառ հավատ, անմնացորդ նվիրում», – նշված է հայտարարությունում։

Նշենք, որ FAF-ականների առաջին խումբն արդեն ուղևորվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։

  • Կիսվել: