երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վոլեյբոլի Հայաստանի Մ22 հավաքականը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից

Վոլեյբոլի Հայաստանի Մ22 հավաքականը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից

Վոլեյբոլի Հայաստանի Մ22 տղամարդկանց հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում։

Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնա-սպորտային համալիրում կայացած Եվրոպայի Մ22 տարեկան տղամարդկանց առաջնության ընտրական Ե ենթախմբի մրցաշարում մեր վոլեյբոլիստները պարտվեցին բոլոր երեք խաղերում և խմբում գրավեցին վերջին՝ 4-րդ տեղը։

Հաջորդ փուլ մտան Ֆրանսիայի և Պորտուգալիայի այդ տարիքային թիմերը, որոնք զբաղեցրին առաջին երկու հորիզոնականները։ Դանիայի հավաքականը գրավեց 3-րդ տեղը և նույնպես դուրս մնաց հետագա պայքարից։

  • Կիսվել: