շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Վետերանների առաջնությունը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայում

Վետերանների առաջնությունը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայում

Օգոստոսի 20-ից 28-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի վետերանների առաջնությունը:

Առաջնությունն անցկացվում է 50+ և 65+ տարիքային խմբերով:

Ինչպես հայտնում են շախմատի ֆեդերացիայից, 4 խաղափուլից հետո 50+ տարիքային խմբում առաջատարներն են Աշոտ Նադանյանը և Խաչատուր Մեսրոպյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:

65+ տարիքային խմբում առաջատարներն են Գարիկ Խաչատրյանը, Ռոման Ակոպովը և Գարեգին Ալեքյանը, ովքեր նույնպես ունեն 3.5 միավոր:

Նշենք, որ 65+ տարիքային խումբը կանցկացվի 9 խաղափուլով, իսկ 50+ տարիքային խումբը՝ 7 խաղափուլով:

  • Կիսվել: