երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Վերդերը» Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար 4 միլիոն եվրո է առաջարկել

«Վերդերը» Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար 4 միլիոն եվրո է առաջարկել

Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը շուտով կարող է դառնալ գերմանական «Վերդերի» ֆուտբոլիստ, հայտնում է Tuttomercatoweb–ը։

Աղբյուրի համաձայն՝ «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Տիկնիզյանը մոտ է «Վերդեր» տեղափոխվելուն։ Գերմանական թիմը Տիկնիզյանի տրանսֆերի համար 4 միլիոն եվրո է առաջարկել։

Նաիր Տիկնիզյանը 23 տարեկան է։ Նա Մոսկվայի «Լոկոմոտիվում» է հանդես գալիս 2021 թվականից։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կարմիր-կանաչների հետ հաշվարկված է մինչեւ 2026 թվականի հունիսը։

  • Կիսվել: