հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միայն երրորդ օրը հասկացա, որ առաջին գոլն եմ խփել Հայաստանի հավաքականի կազմում․ Նաիր Տիկնիզյան

Միայն երրորդ օրը հասկացա, որ առաջին գոլն եմ խփել Հայաստանի հավաքականի կազմում․ Նաիր Տիկնիզյան

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում խփած առաջին գոլից հետո ունեցած հույզերը:

«Մթնոլորտը հիանալի էր, ինչպես բոլոր տնային խաղերում, որոնցում ես խաղացել եմ Հայաստանի ազգային հավաքականում։ Ինչ վերաբերում է էմոցիաներին, առաջին երկու օրը լիովին չէի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Միայն երրորդ օրը հասկացա, որ առաջին գոլն եմ խփել Հայաստանի հավաքականի կազմում:

Բայց հիմա արդեն պետք չէ մեծ ուշադրություն կենտրոնացնել դրա վրա, քանի որ այժմ «Լոկոմոտիվում» եմ։ Ինձ համար կարևորը թիմում գրանցած արդյունքներն են»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Տիկնիզյանը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի չորրորդ տուրում գրավել էր Լատվիայի հավաքականի դարպասը:

  • Կիսվել: