ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վազորդ Երվանդ Մկրտչյանը Եվրոպական խաղերի 3-րդ դիվիզիոնում 3-րդ հորիզոնականն է գրավել

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Եվրոպական խաղերի 3-րդ դիվիզիոնում 3-րդ հորիզոնականն է գրավել

Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերի աթլետիկայի թիմային մրցաշարում Հայաստանի  աթլետիկայի հավաքականը մրցում է միայն 3-րդ դիվիզիոնում:

Տղամարդկանց 1500 մետր վազքում Հայաստանի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը 3:44.11 արդյունքով գրավել է 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Ավստրիայի ներկայացուցիչն է:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ եռացատկորդ Լևոն Աղասյանը 16.36 մետր արդյունքով գրավել էր առաջին տեղը:

  • Կիսվել: