Վարազդատ Հարոյանը`«Անորտոսիս»-ի ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի:
Կիպրոսի «Անորտոսիս» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային թիմի պաշտպանին: Հարոյանը ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հուլիսի 4-ին հեռացել էր իսպանական «Կադիս»-ից: Պայմանագիրը խզվել էր ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ: Հարոյանը
«Կադիս»-ի կազմում մասնակցել է 19 խաղի: