ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարազդատ Հարոյանն արժանացավ ՖԱՖ-ի մրցանակին

Վարազդատ Հարոյանն արժանացավ ՖԱՖ-ի մրցանակին

 Հայկական առաջին ճակատ (ՖԱՖ) երկրպագուական շարժման կողմից 2021 թվականի տարվա համակրանք մրցանակին արժանացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Անցած տարվա ամփոփման ընթացքում ՖԱՖ հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն անդրադարձավ 2021 թվականին և շեշտեց, որ երկրպագուների ՖԱՖ շարժումն արդեն 15 տարեկան է: «15 տարին պատկառելի տարիք է ցանկացած շարժման համար, հատկապես մեզ համար: Մենք շարունակելու ենք հավատալ մեր երազանքին»,-ասաց նա:
 
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս ներկա էր մրցանակաբաշխությանը և առանձնացրեց, որ թե ֆեդերացիան, թե երկրպագուները պետք է փոխադարձ պահանջատեր լինեն 2022 թվականին:

ՖԱՖ-ն 2021 թվականին տարվա համակրանք մրցանակը շնորհվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իսպանական «Կադիս»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով տեսակապով միացավ մրցանակաբաշխությանը: «Ինձ համար մեծ պատիվ է ՀՖՖ-ի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո, ստանալ նաև ՖԱՖ-ի մրցանակը»,-ասաց Հարոյանը։

Հայկական առաջին ճակատը` ՖԱՖ-ը հիմնադրվել է 2007 թվականին:

  • Կիսվել: