«Վանն» ու «Լեռնային Արցախը» հաղթողին չպարզեցին, «Շիրակն» ուժեղ էր ԲԿՄԱ-ից
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 10-րդ տուրում Չարենցավանի «Վանն» ընդունեց «Լեռնային Արցախին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
«Վանը» 14 միավորով 5-րդն է, «Լեռնային Արցախն» ունի նույնքան միավոր եւ 6-րդն է։
«Շիրակը» նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ եւ 11 միավորով 8-րդն է։ ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 6 միավոր։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Վան» - «Լեռնային Արցախ»՝ 1:1
Էդգար Մովսեսյան, 13 - Արամ Կոստանդյան, 45+1
«Շիրակ» - ԲԿՄԱ՝ 1:0
Ռաֆիկ Միսակյան, 37