շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահրամ Գրիգորյանը՝ սամբոյի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Վահրամ Գրիգորյանը՝ սամբոյի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Վահրամ Գրիգորյանը այսօր սամբոյի Աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգում փոխչեմպիոն է դարձել՝ նվաճելով արծաթե մեդալ:

Նա գոտեմարտել է ՌԴ ներկայացուցիչ Խաբիբուլաևի հետ և 0-5 հաշվով զիջել մրցակցին:

Նշենք, որ Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության եզրափակիչներում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ուներ՝ Արամ Աղաջանյանն ու Վահրամ Գրիգորյանը:

Եզրափակչում Աղաջանյանը գոտեմարտել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող մարզիկի հետ և 0-3 հաշվով զիջել մրցակցին բավականի լարված գոտեմարտում և նվաճել արծաթե մեդալ:

  • Կիսվել: