հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վահե Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել ձյուդոյի Եվրոպայի գավաթում

Վահե Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել ձյուդոյի Եվրոպայի գավաթում

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը մասնակցել է հունիսի 1-2-ը Սլովենիայի Գրադեց քաղաքում կայացած Եվրոպայի գավաթի խաղարկությանը՝ ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:

60 կգ քաշային կարգում հանդես եկած Վահե Աղասյանը (Հրազդան, մարզիչ` Կարեն Աղասյան) 4 գոտեմարտում հաղթանակ է տարել և զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: Նա նվաճել է բրոնզե մեդալ։

73 կգ քաշային կարգում Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Արտակ Թորոսյանը (մարզիչ՝ Վահե Թորոսյան) պարտվել է կիսաեզրափակիչում և գրավել է 5-րդ տեղը։

  • Կիսվել: