ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վահան Բիչախչյանը՝ «Պոգոնի» լավագույն խաղացող

Վահան Բիչախչյանը՝ «Պոգոնի» լավագույն խաղացող

Հուլիսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» լավագույն խաղացողը։Նա ստացել է քվեարկությանը մասնակցած երկրպագուների ձայների 45.4 տոկոսը։ Այս մասին հաղորդում է ակումբի կայքը։

Լեհաստանի առաջնության մեկնարկային տուրում «Պոգոնը» 2:1 հաշվով հաղթել էր «Վիձեւին», հաղթական գոլը խփել էր Բիչախչյանը։ Երկրորդ տուրում Շչեցինը ներկայացնող թիմը 1:2 հաշվով պարտվել էր «Շլյոնսկին», Բիչախչյանը դարձյալ գոլ էր խփել։ Երրորդ տուրում «Պոգոնը» 1:0 հաշվով հաղթել էր «Յագելոնիային»։ Բիչախչյանը դուրս էր եկել փոխարինման երկրորդ խաղակեսում։

  • Կիսվել: