երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»

Վահան Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լեհական «Պոգոնից»։ Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Յարոսլավ Մրոժեկը, հաղորդում է pogonsportnet.pl-ն։

«Պոգոնն» ունի ֆինանսական խնդիրներ և կփորձի վաճառել թիմի մի քանի առաջատարի։ Transfermark-ը 24-ամյա Բիչախչյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո։

Գյումրիի «Շիրակի» սան Վահան Բիչախչյանը 2022 թվականին Սլովակիայի «Ժիլինայից» է տեղափոխվել «Պոգոն», որի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում գյումրեցի ֆուտբոլիստը լեհական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 5 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

 

  • Կիսվել: