Վահագն Խաչատուրյանն Էլինա Ավանեսյանի հետ քննարկել է Հայաստանում թենիսի զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլերն ու առկա խնդիրները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որն այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնելու թենիսիստուհու որոշումը և հաջողություններ մաղթել սպորտային կարիերայի ընթացքում: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Հայաստանում թենիսի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացման և առկա խնդիրների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել երկրում թենիսի և ընդհանրապես սպորտի զարգացման գործում առկա խոչընդոտներին և հնարավորություններին: