ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վաղը մեզ դժվարին խաղ է սպասվում․ Պետրակով

Վաղը մեզ դժվարին խաղ է սպասվում․ Պետրակով

Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղից առաջ տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նախախաղային ասուլիսը։

«Լատվիայի հավաքականը վատ թիմ չէ։ Նրանք պարտության արժանի չէին նույնիսկ Թուրքիայի դեմ խաղում։ Ես կարծում եմ, որ  վաղը մեզ սպասվում է շատ դժվար խաղ»,- նշել է Ալեքսանդր Պետրակովը։
Անդրադառնալով հավաքականին նոր միացած Էդգար Սևիկյանին՝ գլխավոր մարզիչը նշել է․
 

«Տպավորություններս լավ են Էդգար Սևիկյանից։ Լավ տղա է ու հասկանում է՝ ինչ է իրենից սպասվում։ Ես նրան ասել եմ, որ հավաքականը մի փոքր այլ է ու տարբերվում է առաջնությունում խաղալուց։ Այսօր մարզման ժամանակ կտեսնենք, թե ինչ մարզավիճակում է»։

Ալեքսանդր Պետրակովի խոսքերով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնություն դուրս գալն է։

«Մենք շարժվելու ենք խաղից խաղ։ Չենք նայում մրցաշարային աղյուսակին, բայց վաղը մեզ շատ կարևոր խաղ է սպասվում։ Շատ բան կախված կլինի դրանից»,-ասել է Պետրակովը։

Լատվիա-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 20։00-ին, հայտնում է armsport.am-ը:

  • Կիսվել: