շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վաղը դուրս ենք գալու խաղադաշտ միայն հաղթելու նպատակով․ Հովհաննես Հարությունյան

Վաղը դուրս ենք գալու խաղադաշտ միայն հաղթելու նպատակով․ Հովհաննես Հարությունյան

Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում դուրս ենք գալու խաղադաշտ հաղթելու նպատակով:  Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը:

«Ֆարեյան կղիզների հետ խաղում վերջին փոխանցումը չէր ստացվում, կար մի քիչ խառնված վիճակ: Լավ էր, որ վերջին վայրկյաններին երկրորդ գրոհը ստացվեց եւ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Վաղվա խաղի հետ կապված վերլուծել ենք Հյուսիսային Մակեդոնիայի թիմին, գիտենք նրանց ուժեղ եւ թույլ կողմերը: Ամեն ինչ պետք է անենք, որ հաղթենք: Վաղը դուրս ենք գալու խաղադաշտ միայն հաղթելու նպատակով:

Նորմալ մարզավիճակում եմ գտնվում: Դեռ չգիտենք, թե ով է խաղալու, բայց պատրաստ եմ 90 րոպե անցկացնել խաղադաշտում»,- ասաց Հովհաննես Հարությունյանը:

Ազգերի լիգայի չորրորդ տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Երրորդ տուրում Հայաստանի թիմը հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների թիմին եւ բավարարվել էր ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

  • Կիսվել: