Վաչե Հովակիմյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող Սերբիայում
Հայաստանի շախմատային ակադեմիայի սան Վաչե Հովակիմյանը, գերազանց արդյունք է ցուցադրել Սերբիայում կայացած «RUDAR XL - IM ROUND ROBIN» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում` դառնալով մրցաշարի միանձնյա հաղթող։
Վաչե Հովակիմյանը հավաքել է հնարավոր 9 միավորից 7-ը, չկրելով ոչ մի պարտություն և գրանցելով կայուն և բարձր արդյունք մրցաշարի ամբողջ ընթացքում։
«Այս հաջողությունը հնարավորություն տվեց նրան լրացնել իր միջազգային վարպետի (IM) առաջին նորման, նաև զգալիորեն բարձրացնել իր FIDE վարկանիշը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ աշխատասիրությունը, հետևողականությունն ու ռազմավարական միտքը հաղթանակի բանալին են։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վաչեի մարզիչ ՄԳ Տիգրան Հարությունյանին մեծ ներդրման և նվիրված աշխատանքի համար։
Շնորհավորում ենք Վաչեին այս տպավորիչ հաղթանակի համար և մաղթում շարունակական վերելք ու նոր հաղթանակներ»,- նշվում է Շախմատային ակադեմիայի հաղորդագրությունում։


