երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է գրանցել

Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն Զորիկ Պողոսյանը նոր ռեկորդ է գրանցել

Հուլիսի 28- ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում մի խումբ Վանաձորցիներ եկել էին քաջալերելու Լոռեցի դյուցազուն ծանրորդ, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային բազմակի ռեկորդակիր, Վանաձորի համայնքապետարանի աշխատակից, թվով 7-րդ համաշխարհային և Դյուցազնագրքի ռեկորդ Զորիկ Պողոսյանին, ով պատրաստվում էր սահմանել իր հերթական ռեկորդը։

Միջոցառման նախաձեռնողներն են Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ու Դյուցազնագրքի ​ ասոցիացիայի գլխավոր ​ նախագահ Վարդան Թովմասյանը։

Ներկա էին համայնքապետ Ա․ Փելեշյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, համայնքապետի աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2-րդ  հրշեջ փրկարական ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանը։

Ծառայություն էին իրականացնում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Լոռու ​ գումարտակի 1 վաշտի 2-րդ դասակի ​ պարեկներ Անի Դալլաքյանը, Յուրիս Հակոբյանը, Արման Անդրիասյանը, Շավարշ Մկրտչյանը, գրում է shamshyan.com-ը:

  • Կիսվել: