հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպանը տեղափոխվեց ռուսական թիմ

«Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպանը տեղափոխվեց ռուսական թիմ

«Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացավ թիմից։ Ակումբը համաձայնեցրել է Իվուի տեղափոխությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբինի» կազմում։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

23-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուում» էր 2020 թվականի օգոստոսից։ Նա երևանյան թիմի կազմում 3 մրցաշրջան անցկացրեց՝ մասնակցելով 97 պաշտոնական հանդիպման և խփելով 8 գոլ, իսկ 2022/23 մրցաշրջանում թիմի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։

Նիգերացի կիսապաշտպանն այս տարի հրավիրվեց նաև Հայաստանի ազգային հավաքական ու այնտեղ իր նորամուտը նշեց ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղում։

  • Կիսվել: