ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուելս - Հայաստան հանդիպումը կսպասարկի Գեորգի Կաբակովը

Ուելս - Հայաստան հանդիպումը կսպասարկի Գեորգի Կաբակովը

Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուելս - Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը։ Այդ մասին հատնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը։ 37-ամյա խաղավարը միջազգային խաղերը վարելու մեծ փորձ ունի: Անցած խաղաշրջանում նա արդեն սպասարկել է միջազգային 10 հանդիպում, մասնավորապես Մալթա – Իտալիա, Բոսնիա – Ֆինլանդիա և Սերբիա – Շվեդիա խաղերը:

Գեորգի Կաբակովի օգնականներն են Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը, 4-րդ պաշտոնյան է Ռադոսլավ Գիդժենովը։ VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Իվայլո Ստոյանովը:

Հիշեցնենք, որ Ուելս - Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 16-ին, Կարդիֆում:

  • Կիսվել: