ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի հավաքականի մարզիչն անդրադարձել է Հայաստանի ընտրանու հետ առաջիկա խաղին

Թուրքիայի հավաքականի մարզիչն անդրադարձել է Հայաստանի ընտրանու հետ առաջիկա խաղին

Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստանի և Խորվաթիայի հետ առաջիկա խաղերին։

Նա նշել է, որ Հայաստանն ու Խորվաթիան տարբեր մակարդակների թիմեր են, ուստի իրենք էլ դրան համահունչ են պատրաստվում։

՛՛Վերջերս անհատական ​​զրույցներ եմ ունեցել հավաքականի շատ խաղացողների հետ: Մենք շոշափել ենք բազմաթիվ թեմաներ։ Կան շատ բաներ, որոնք ես ուսումնասիրել եմ վերջին շրջանում՝ միջազգային հարցերը Հայաստանի հետ, թե ինչպես է երկրաշարժը ազդել մեր խաղացողների վրա։ Նաև Ռամադանն է սկսվելու մեր հավաքի ու հանդիպումների ընթացքում: Ես տեղեկություններ էի հավաքում այս հարցերի վերաբերյալ և փորձում էի հնարավորինս լավ պատրաստել թիմին առաջիկա հանդիպումներին։

Որքան ուժեղ լինենք, այնքան ավելի շատ առավելություններ կունենանք մեր մրցակիցների նկատմամբ՛՛,-ասել է մարզիչը:

 

  • Կիսվել: