երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
 Թուրք ըմբիշ Ռիզա Կայալպը որակազրկվեց 4 տարով

Թուրք ըմբիշ Ռիզա Կայալպը որակազրկվեց 4 տարով

Հունահռոմեական ըմբշամատի աշխարհի հնգակի, Եվրոպայի 12-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, թուրք Ռիզա Կայալպը (130 կգ) 4 տարով որակազրկվեց արգելված խթանիչներ օգտագործելու համար, հաղորդում է Դոպինգ-թեստավորման միջազգային գործակալության (ITA) կայքը։

2024թ․ մայիսի 28-ին Ռիզա Կայալպի հանձնած դոպինգ-թեստը նրա արյան մեջ հայտնաբերել է տրիմետազիդին։ Այդ օրվանից սկսած նրա բոլոր արդյունքները չեղարկվել են։

35-ամյա Ռիզա Կայալպը 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։ Նա նաեւ նվաճել է երկու օլիմպիական բրոնզե մեդալ (2012, 2020)։

  • Կիսվել: