երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Ծառուկյան-Մախաչև մենամարտը չի կայանա․ ինչ է պատահել

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չի կայանա․ ինչ է պատահել

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակներում պետք է կայանար թեթև քաշային կարգի տիտղոսային ռևանշն Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մասնակցությամբ։

Այսօր՝ հունվարի 17-ին կշռման արարողությանը մասնակցել է միայն Իսլամ Մախաչևը։ Ծառուկյանը չի ներկայացել կշռման արարողությանը։ Պաշտոնական տեղեկություններով՝ Արմանը վնասվածք է ստացել, սակայն կա նաև վարկած, որ մարզիկը չի կարողացել քաշ կորցնել, և նրան տրվել էր մեկ ժամ՝ քաշը կարգավորելու համար։

Hustle MMA-ի շոուի հաղորդավար Ադամ Զուբայրաևի հաղորդմամբ էլ՝ Արմանին բժիշկներն են արգելում մենամարտել։

UFC-ն պաշտոնապես հայտարարեց, որ Իսլամ Մախաչևի հետ կմենամարտի բրազիլացի Ռենատո Մոյկանոն, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: