չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ծառուկյանը պատրաստ է հոկտեմբերին մենամարտել Մախաչևի դեմ

Ծառուկյանը պատրաստ է հոկտեմբերին մենամարտել Մախաչևի դեմ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է հոկտեմբերին ռևանշ մենամարտ անցկացնել երրորդ անգամ այս քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը պաշտպանած Իսլամ Մախաչևի դեմ:

«Ես պատրաստ եմ հոկտեմբերին մենամարտել Իսլամի դեմ»,- ասել է 27-ամյա մարտիկը ՏԱՍՍ-ին:

UFC-ի նախագահ Դանա Ուայթը ևս խոսել է նրանց միջև հնարավոր ռևանշ մենամարտի մասին:

«Բոլորը կցանկանան դիտել Մախաչևի և Ծառուկյանի մենամարտը, մենք պետք է դա անենք։ Իսլամը ցանկանում է բարձրանալ հաջորդ քաշային կարգ, բայց կարծում եմ, որ նախ պետք է Ծառուկյանի դեմ մենամարտել: Եթե ​​ես նրա տեղը լինեի, կանեի դա»,- Ուայթի խոսքերը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է vnews.am-ը:

  • Կիսվել: