չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ընդդիմությունը հավաքվել է ՀՅԴ գրասենյակում

Ընդդիմությունը հավաքվել է ՀՅԴ գրասենյակում

Այսօր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հավաք-հանդիպում է կայացել Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

 

Մասնակցել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ ԲՀԿ-ից Արթուր Գրիգորյանը, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահի տեղակալը՝ Ավետիք Չալաբյանը Մոսկվայում է և բնականաբար՝ ՀՅԴ ղեկավարները։ Քննարկել են քաղաքական իրավիճակը։ Մեզ հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ղեկավար Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հանդիպման մասնակիցների միջեւ «կա փոխըմբռնում»։

  • Կիսվել: