ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հունիսի 16 կկայանա ԱԺ արտահերթ նիստ. Օրակարգում Ծառուկյանի անձեռնմխելիության հարցն է

Հունիսի 16 կկայանա ԱԺ արտահերթ նիստ. Օրակարգում Ծառուկյանի անձեռնմխելիության հարցն է

Հունիսի 16 կկայանա ԱԺ արտահերթ նիստ` օրակարգում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին խորհրդարանական իր աղբյուրները, վաղը այդ հարցը կքննարկվի «Իմ քայլը» խմբակցության նիստում:

Հիշեցնենք, որ այս պահին Ծառուկյանը դեռ վկայի կարգավիճակով անցնում է Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված երեք գործերի շրջանակում: Խոսքը գնում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելու և տասնյակ միլիարդավոր դրամի հասնող հարկերից խուսափելու մասին:    

 

  • Կիսվել: