շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծանրորդները հավաքի են մեկնել Ուկրաինա

Ծանրորդները հավաքի են մեկնել Ուկրաինա

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաքի է մեկնել Ուկրաինա:

Այս մասին հայտնում է hամապատասխան ֆեդերացիան: Թիմը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը: Հավաքին մասնակցում են այն ծանրորդները, որոնք էլ կմասնակցեն ԱԱ-ին. Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Կարեն Ավագյան, Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (96 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան, Արսեն Մարտիրոսյան (109 կգ), Վարազդատ Լալայան և Գոռ Մինասյան (+109 կգ):
 
Ուսումնամարզական հավաքը կեզրափակվի նոյեմբերի սկզբին: Աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 7-17-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: 

  • Կիսվել: