չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

Հունաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական օրը մեր մարզիկներից մրցահարթակ դուրս եկան 89կգ քաշային Սուրեն Գրիգորյանը և Գևորգ Ղահրամանյանը: Մեր տղաներից հաջող հանդես եկավ Գրիգորյանը: Նա նվաճեց 2 փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտի արդյունքում ճանաչվեց երկրորդը՝ 340կգ (155+185) ցուցանիշով: Գևորգ ղահրամանյանը ձախողեց ելույթը հրում վարժությունում և մնաց առանց մեդալի:

Այսպիսով ընթացիկ առաջնությունում Հայաստանն արդեն ունի 9 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե։ Բարձրագույն կարգի բոլոր երեք պարգևները նվաճել է 55 կգ քաշային գյումրեցի Գառնիկ Չոլակյանը։ Իսկ վեդեցի Գոռ Սահակյանն ընդհանուր հաշվարկում բրոնզե մեդալակիր է դարձել մինչև 67 կգ քաշային կարգում՝ առանձին վարժություններում էլ արժանացել է արծաթե և բրոնզե պարգևների։

Այս առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են նաև Միլենա Խաչատրյանը (76 կգ քաշային կարգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ)։

  • Կիսվել: