չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ծանրամարտիկ Սերյոժա Բարսեղյանը հաղթեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում

Ծանրամարտիկ Սերյոժա Բարսեղյանը հաղթեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում

Հայաստանը ներկայացնող Սերյոժա Բարսեղյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում նվաճեց երկամարտի ոսկե մեդալը 67 կգ քաշային կարգում՝ ցույց տալով 278 կգ (131+147) արդյունք։

Սերյոժա Բարսեղյանն առաջինն էր նաև պոկում և հրում վարժություններում:
 
Մ-17 ԵԱ-ում Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը երկամարտում։ Ավելի վաղ Ժորա Գրիգորյանը (61 կգ) նվաճել էր ոսկե, Կառլեն Դավթյանը (49 կգ)՝ բրոնզե մեդալ:

  • Կիսվել: