հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Պետրոս Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Պետրոս Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել, գրում է armsport.am-ը:

Աղջիկների մինչև 20 տարեկանների 87 կգ քաշայինների մրցապայքարում Հայաստանի ներկայացուցի Մերի Թումասյանը երկամարտի 205 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ նույն քաշային կարգում հանդես եկող Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 203 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Մերին պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալին է արժանացել՝ գլխավերևում պահելով 92 կգ ծշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում հաջող է կատարել առաջին և երկրրոդ մոտեցումները՝ բարձրացնելով նախ 110 կգ, ապա 113 կգ ծանրաձողերը: Երրորդ մոտեցմամբ պատվիրած 116 կգճն նա ձախողել է։

Մ20 տարեկանների տղաների պայքարում էլ փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է Պետրոս Պետրոսյանը՝ երկամարտի 360 կգ արդյունքով (160+200)։ Պետրոսյանը նաև փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։

Հայաստանի մինչև 20 և 23 տարեկանների հավաքականներն արդեն երկամարտի 6 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել:

 

  • Կիսվել: