չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 81 կգ քաշային Մնացական Աբրահամյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 313 կգ արդյունքով (138+175)։

Աբրահամյանը, հանդես գալով Մ20 տարեկանների պայքարում, նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում` գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը։

Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) ոսկե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների պայքարում, Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ) և Մերուժան Եղոյանը (61 կգ) բրոնզե մեդալներ էին նվաճել Մ20 տարեկանների մրցումներում, իսկ Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ։

 

  • Կիսվել: