ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը:

Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով:

Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում:

  • Կիսվել: