երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծանրամարտի հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում

Ծանրամարտի հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում

 Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Նոյեմբերի 13-25-ը   Հայաստանի ծանրամարտի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները կմասնակցեն Մեքսիկայի Գավադալահարա քաղաքում  անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Այնուհետ տղամարդկանց և կանանց ազգային գլխավոր թիմերը կմասնակցեն Քաթարում  դեկտեմբերի 2-ից մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը:

Ուսումնամարզական հավաքին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 22 մարզիկ:

  • Կիսվել: