շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության Հայաստանի մեդալակիրները

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության Հայաստանի մեդալակիրները

Երևանում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մեկ հարկի տակ համախմբել էր Եվրոպայի 40 երկրի 358 մարզիկ-մարզուհի։ 

Հայաստանի ծանրամարտի երկու հավաքականները մասնակցում էին ամբողջական կազմով։ Յուրաքանչյուր հավաքականից 10 մարզիկ։ 

Հայաստանի կանանց հավաքականը մարզիչ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ նվաճեց մեկ արծաթ և երկու բրոնզ։ 55 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ 76 կգ քաշային Տաթևիկ Հակոբյանը երկամարտի 226 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ 87 կգ քաշային Ռիփսիմե Խուրշուդյանն էլ երկամարտում գրանցելով 227 կգ արդյունք նվաճել է բրոնզե մեդալ։ 

Տղամարդկանց հավաքականը գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ նվաճեց 4 ոսկի, 3 արծաթ և 3 բրոնզ։ 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ 87 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 374 կգ արդյունքով նվաճել է առաջնության արծաթե մեդալը։ 96 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 377 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ, իսկ Արա Աղանյանը՝ 364 կգ արդյունքով արծաթե մեդալը։ 102 կգ քաշայինում Գարիկ Կարապետյանը երկամարտում գրանցելով 392 կգ արդյունք հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ 109 կգ քաշային կարգում Սամվել գասպարյանը երկամարտի 395 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ Պետրոս Պետրոսյանը՝ 379 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։ +109 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը երկամարտի 362 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Սիմոն Մարտիրոսյանն էլ այս քաշային կարգում երկամարտում գրանցելով 440 կգ արդյունք նվաճել է բրոնզե մեդալ։ 

  • Կիսվել: