կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծանրամարտի ԵԱ․ Լիանա Գյուրջյանը 4-րդն է

Ծանրամարտի ԵԱ․ Լիանա Գյուրջյանը 4-րդն է

Լիանա Գյուրջյանը 4-րդ տեղն է գրավել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Նա երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (95+125):

Առաջին մոտեցմամբ նա պոկեց 95 կգ, ապա 2-րդ և 3-րդ փորձերով ձախողեց 98 կգ՝ այս վարժությունում պայքարն ավարտելով 6-րդ տեղում։

Հրում վաժությունում Գյուրջյանը սկսեց 125 կգ-ով, բայց չկարողացավ բարձրացնել ծանրաձողը: Երկրորդ փորձից հաջողությամբ ֆիքսեց նույն քաշը, իսկ վերջին մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 129 կգ-ն՝ ընկնելով հատակին: Գյուրջյանը չկարողացավ հրել, ծանրաձողը հրելիս ուժասպառ եղավ եւ ընկավ: Այս վարժությունում Լիանան 4-րդն է:

 

  • Կիսվել: