երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ծանրամարտի ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում

Ծանրամարտի ԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրվա վերջին մրցահերթում պայքարի են դուրս եկել կանանց 87 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի թիմը ներկայացնում են Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը:

Պոկում վարժությունից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը 187 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները (100, 104, 107): Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը:

Այս վարժությունից հետո առաջատարը Նորվեգիայի ներկայացուցիչ Ամենա Էլլա Կոանդան՝ 117 կգ արդյունքով: Երկրորդ տեղում Ուկրաինայի ներկայացուցիչն է՝ 108 կգ արդյունքով:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը, որի համար Հռիփսիմե Խուրշուդյանը 120 կգ է պատվիրել:

 

  • Կիսվել: