ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն առաջինն է մեդալային հաշվարկում

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն առաջինն է մեդալային հաշվարկում

Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության մեդալային հաշվարկում հաղթել է Հայաստանի հավաքականը, փոխանցում է vnews.am-ը:

Հայ ծանրորդները երկամարտում նվաճել են 15 մեդալ, որոնցից 7-ը՝ ոսկե, 4-ական արծաթե ու բրոնզե։

Թիմային հաշվարկում երկրորդ տեղը գրավել է Թուրքիան, որը նվաճել է 6 ոսկե, 7 արծաթե ու 3 բրոնզե մեդալ։
ծանրամարտի ԵԱ-Հայաստան

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն էին հռչակվել Վարազդատ Լալայանը (109 կգ, Մ23), Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20) և Արա Աղանյանը (96 կգ, Մ23), փոխչեմպիոն էին դարձել Էմմա Պողոսյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ, Մ20) և Յաշա Մինասյանը (109 կգ, Մ23), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20), Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգ, Մ23) արժանացել էին բրոնզե մեդալի:

Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցում էր 23 ծանրորդով։

  • Կիսվել: