երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը չի կայանա Հայաստանում. ընտրվել է Բահրեյնը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը չի կայանա Հայաստանում. ընտրվել է Բահրեյնը

Ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը չի կայանա Հայաստանում:

Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայացած նիստի ընթացքում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, թե որ երկիրը հաջորդ տարի կհյուրընկալի աշխարհի առաջնությունը։ 

Առաջնությունը կկայանա Բահրեյնում:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Հայաստանն ու Ալբանիան։

Հայաստանն ընթացիկ տարում հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր:

Սակայն առաջնության ժամանակ տեղի էր ունեցել միջադեպ՝ ՀՀ հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչ, դիզայներ Արամ Նիկոլյանը ուղիղ եթերում այրեց Ադրբեջանի դրոշը, որից հետո ադրբեջանական պատվիրակությունը լքեց Հայաստանը, իսկ Բաքուն բողոք ներկայացրեց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա ՀՀ-ի դեմ։ Ֆեդերացիան չի հայտնում, թե արդյոք Հայաստանի հայտի մերժումը կապված է տվյալ միջադեպի հետ։

  • Կիսվել: