ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն. ՄՕԿ անդամ

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն. ՄՕԿ անդամ

Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, Համաշխարհային հակադոպինգայի գործակալության առաջին նախագահ, 78-ամյա Դիք Փաունդը հայտնել է, որ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն, տեղեկացնում է USA Today-ը:

Խաղերը, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն 2021-ին։ Հետաձգման մանրամասները կքննարկվեն առաջիկա չորս շաբաթում։

«Հիմք ընդունելով ՄՕԿ-ում եղած տեղեկությունները, Խաղերի հետաձգման մասին որոշում արդեն կա։ Դետալները քննարկվում են, բայց Խաղերը հաստատ չեն մեկնարկի հուլիսի 24-ին։ Ես միայն այսքանը գիտեմ։

Ամեն ինչ տեղի կունենա փուլային։ Մենք կհետաձգենք Խաղերը եւ կսկսենք բանակցությունները նոր ժամկետի վերաբերյալ»,-ասել է Դիք Փաունդը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անժամկետ հետաձգվել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բոլոր ընտրական եւ վարկանիշային մրցաշարերը։ Կանադայի, Ավստրալիայի եւ Նորվեգիայի Ազգային օլիմպիական կոմիտեներն արդեն հայտարարել են, որ կբոյկոտեն Խաղերը, եթե չհետաձգվեն։

  • Կիսվել: