երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Տոկիոյում օլիմպիական խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկվել է կապույտ գույնով

Տոկիոյում օլիմպիական խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկվել է կապույտ գույնով

Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում՝  1964 թ. խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկել են կապույտ գույնով։ Այդկերպ հարգանքի տուրք է մատուցվել   կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող առողջապահության համաշխարհային ներկայացուցիչներին: Ասյ մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ կապույտ գույնը խորհրդանշում է մոլորակը և համերաշխությունը։

1964-ի ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում, Կոմազավայի պուրակում կառուցված  մարզահամալիրում անցկացվել են ֆուտբոլի մրցաշարի նախնական հանդիպումները, ինչպես նաև խաղարկվել են ըմբշամարտի, մականախաղի և վոլեյբոլի մրցումների մեդալները:

Տարածքում կա  նաև 12 հարկանի  կառույց, որն ամեն երեկո, մինչև մայիսի 6 –ը կլուսավորվի կապույտով, քանի դեռ բժիշկները պայքարում են կորոնավիրուսի դեմ:

Տոկիոյի իշխանությունները որոշել են նման տեսք տալ նաև քաղաքի մեկ այլ խորհրդանիշ ` Skytree հեռուստաաշտարակին:

  • Կիսվել: