ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թիմը պատրաստ է վաղվա խաղին, ֆիզիկապես լավ վիճակում է. Դմիտրի Գունկո

Թիմը պատրաստ է վաղվա խաղին, ֆիզիկապես լավ վիճակում է. Դմիտրի Գունկո

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Երևանի «Ուրարտուն» այսօր կմրցի Բասնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ: Մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի այսօր նախախաղային մամուլի ասուլիս է տվել Մոստարում։

«Վստահ եմ, որ հեշտ խաղ չի լինելու։ Մեր առաջադրանքը լավ ֆուտբոլ խաղալն ու դրական արդյունքի հասնելն է։ Թիմը պատրաստ է, ֆիզիկապես լավ վիճակում է, ինչը տեսանք նաև առաջին խաղում։

Խաղացողները բարոյապես վերականգնվել են տնային պարտությունից հետո, քանի որ նրանք պրոֆեսիոնալներ են։ Առաջին խաղում տեսանք, որ կարող էինք և չպարտվել, կարող էինք ոչ-ոքի խաղալ կամ հաղթել։

Մենք կորցրել ենք մեր առաջատարներից մեկին՝ Իվուին, բայց դա անակնկալ չէր մեզ համար: Նա բանակցություններ էր վարում այլ ակումբի հետ և հեռանալու էր։ Մենք գիտենք ինչպես պետք է խաղանք առանց Իվուի։

Գերազանց տրամադրությամբ պատրաստվում ենք վաղվա խաղին», - ասել է ։

Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել է բոսնիական թիմի նվազագույն հաղթանակով: Վաղը կայանալիք հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով այսօր 22:00-ին։

  • Կիսվել: