երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Տիգրան Բարսեղյանը երկարաձգել է պայմանագիրը «Սլովան»-ի հետ

Տիգրան Բարսեղյանը երկարաձգել է պայմանագիրը «Սլովան»-ի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը երկարաձգել է պայմանագիրը «Սլովան»-ի հետ:

Սլովակիայի բազմակի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովան»-ը Տիգրան Բարսեղյանի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունիս ամիսը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովան» տեղափոխվել է 2022 թվականին: Նա այդ ակումբի կազմում երեք անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն: 

 

  • Կիսվել: